Չինաստանում փակել են ֆոտոցուցահանդեսը, որտեղ աֆրիկացիներին համեմատել են կենդանիների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուբեյի նահանգում փակել են «Սա Աֆրիկան Է» ցուցահանդեսը, որտեղ սեւամորթների լուսանկարները համեմատել են կապիկների պատկերների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RT-ն:

Լուսանկարիչ Յույ Հուեյպինը աֆրիկյան մայրցամաք կատարած ճամփորդության ժամանակ որոշել Է մի շարք լուսանկարներ անել, որտեղ մարդկանց հույզերը համեմատել Է կենդանիների հույզերի հետ:

Լուսանկարների առնչությամբ կարծիքները կիսվել են: Մի խումբ քննադատներ բարձր են գնահատել լուսանկարները՝ դրանք որակելով «խելացի եւ տպավորիչ»: Սակայն այցելուներից ոմանք լուսանկարները ռասիստական են համարել, իսկ աֆրիկացի ուսանողների մի մասը ցուցահանդեսից բողոքել Է իրենց երկրների դեսպանություններում:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Վան Յուեցզյունը պարզաբանել Է, որ Չինաստանում կենդանիների հետ համեմատությունը վիրավորական չԷ, իսկ երբեմն նույնիսկ շոյիչ Է: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ հարգում Է իր «աֆրիկացի բարեկամների» զգացմունքները եւ դրա համար կհեռացնի նրանց համար վիրավորական լուսանկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում