Չինաստանում փակել են ֆոտոցուցահանդեսը, որտեղ աֆրիկացիներին համեմատել են կենդանիների հետ
1 րոպեի ընթերցում

Լուսանկարիչ Յույ Հուեյպինը աֆրիկյան մայրցամաք կատարած ճամփորդության ժամանակ որոշել Է մի շարք լուսանկարներ անել, որտեղ մարդկանց հույզերը համեմատել Է կենդանիների հույզերի հետ:
Լուսանկարների առնչությամբ կարծիքները կիսվել են: Մի խումբ քննադատներ բարձր են գնահատել լուսանկարները՝ դրանք որակելով «խելացի եւ տպավորիչ»: Սակայն այցելուներից ոմանք լուսանկարները ռասիստական են համարել, իսկ աֆրիկացի ուսանողների մի մասը ցուցահանդեսից բողոքել Է իրենց երկրների դեսպանություններում:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Վան Յուեցզյունը պարզաբանել Է, որ Չինաստանում կենդանիների հետ համեմատությունը վիրավորական չԷ, իսկ երբեմն նույնիսկ շոյիչ Է: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ հարգում Է իր «աֆրիկացի բարեկամների» զգացմունքները եւ դրա համար կհեռացնի նրանց համար վիրավորական լուսանկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: