Սպորտ

Գաել Անդոնյանը մասնակցել է «Օլիմպիկ-2»-ի խաղին 

1 րոպեի ընթերցում

Գաել Անդոնյանը մասնակցել է «Օլիմպիկ-2»-ի խաղին 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է «Մոնակո-2»-ի դեմ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի ֆուտբոլի 4-րդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Օլիմպիկ-2»-ը ոչ-ոքի (1:1) է խաղացել «Մոնակո-2»-ի հետ:

Հայաստանի ազգային թիմի պաշտպանն եղել է թիմի մեկնարկային կազմում` մասնակցելով ամբողջ խաղին: Անդոնյանը 45-րդ րոպեին արժանացել է դեղին քարտի:

Այս տուրից հետո «Օլիմպիկ-2»-ն ունի 9 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում