ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք շահեկան են Հայաստանի համար:

Վերջին 2, 3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են եղել: «Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները` կապված ադրբեջանական լվացքատան, մարդու իրավունքների շարունակական խախտման հետ, Եվրոպային հուշել են, որ այլևս չի կարող Ադրբեջանին հին ձևով հանդուրժել Եվրոպայի խորհրդի կազմում: Հետևաբար` ձեռնարկում է դաստիարակչական քայլեր: Սկսում է մի երկար գործընթաց, որի ընթացքում փորձում է փոխել այդ երկիրը, ինչպես անում է Թուրքիայի դեպքում: Այս իրավիճակում Ադրբեջանն արդեն կներկայանա ոչ թե որպես երկիր, որը բարձր ձայնով խոսում է ժողովրդավարության մասին, Հայաստանին էլ մեղադրում ագրեսիայի մեջ, այլ նա դեռ պետք է ապացուցի, որ արժանի է լինել եվրոպական ընտանիքի անդամ»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա`այդ իմաստով Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են նույն գործընթացներում հայտնված պետություններ, աշխարհը, ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել այդ երկրների քաղաքական վարքը:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, նույն Եվրոպան ամենայն հավանականությամբ Հայաստանի հետ կունենա փաստաթուղթ, որի գլխավոր բովանադակությունն այն է, որ համակրում է Հայաստանին, համարում է քաղաքակրթական արժեքներ դավանող պետություն: Ալեքսանդր Մանասյանը նկատեց, որ նման ուղերձ Հայաստանն ստացել է նաև ԱՄՆ-ից: Երբ ընթանում էին ՀԱՊԿ զորավարժությունները, ամերիկյան գեներալը հայտարարել է, որ Հայաստանի հետ խորացնում են ռազմական համագործակցությունը, և ռուսական զորքերն այդ հարցում չեն խանգարում: Չինաստանի ԱԳՆ-ն էլ նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

«Եվրոպայից, ԱՄՆ-ից ստացված ուղերձները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեն Ադրբեջանի համար: Ինչպես տեսնում եք, որ շատ լավ քաղաքական իրավիճակ է, այս պայմաններում է տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Քաղաքագետներն ասում են, թե պահը հարմար է Ղարաբաղի հարցում բացահայտ գրոհների անցնելու համար, սակայն կարծում եմ` շտապել պետք չէ: Մենք պետք է դանդաղ, հետևողականորեն քայլ առ քայլ, բառ առ բառ ամրապնդենք մեր դիրքերը: Ինչպես նաև շարունակենք ամրապնդել մեր կապերը Եվրոպայի, ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի հետ: Ղարաբաղյան հակամարտության մեջ էլ այս բարենպաստ շրջանում աշխատենք փոխել խնդրի աղճատված կերպարը: Ադրբեջանի` որպես ցեղասպան պետության կերպարը, չի արտացոլվում որևէ փաստաթղթում, մեր խնդիրն է տանել այդ գործն առաջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի, Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում ընթացող բուն հանդիպմանը, ապա Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ վճռական ճեղքումների ականատես չենք լինելու, Ադրբեջանը մնում է իր դիրքերին, Հայաստանն էլ պաշտպանում է իր շահերը:

«Հանդիպմանը, կարծում եմ, կխոսվի անվտանգության հարցերից: Լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, սակայն այս հանդիպումներն անհրաժեշտ են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը կանգ չառնի»,-հավելեց քաղաքագետը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում