Սերժ Սարգսյանն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըհոկտեմբերի 14-ին այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության, զարգացման ծրագրերի և դրանց իրագործման հարցում պետությունից աջակցության ակնկալիքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների մասին: Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում Նախագահին ներկայացրել են նաև գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան