Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է…

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից: Հյուսիսային Կարոլինայում գտնվող Աշևիլի Սթրեսի կառավարման կենտրոնի և ֆոբիայի ինստիտուտի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում այս օրից վախենում է մոտ 17-21 միլիոն մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսը կորցնում է 800-900 միլիոն դոլար: «Ուրբաթ-13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։ «13» թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա»:

«13» թիվը եվրոպական մշակույթում անհաջողակ թիվ է։ Այս կապակցությամբ որոշ շենքերում հարկերը համարակալվում են այնպես, որ 12-րդ հարկին անմիջապես հաջորդի 14-րդը։ Իտալիայի թատրոններում բացակայում են այդ համարով տեղերը, իսկ գրեթե բոլոր նավերում 12-րդ նավախցիկին անմիջապես հաջորդում է 14-րդը։

Բազմաթիվ օդաչուների նախապաշարմունքի պատճառով Միացյալ Նահանգներում երբեք գոյություն չի ունեցել F-13 կործանիչ։ YF-12-ին անմիջապես հաջորդել է F-14-րդը։ «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոարշավներում չկան 13 թվով մեքենաներ, կրկին 12-ին անմիջապես հաջորդում է 14-րդը։

Կա ևս մեկ նախապաշարմունք՝ կապված «ուրբաթ-13-ի» հետ. եթե մեկ սեղանի շուրջ հավաքվում են 13 մարդ, ապա նրանցից մեկը մեկ տարվա ընթացքում կմահանա։ Գոյություն է ունեցել նույնիսկ «14-րդ հյուրի» մասնագիտություն, ում հրավիրում էին հանդիպման՝ անհաջողակ թվից խուսափելու համար։ Միացյալ Նահանգներում այդ նախապաշարմունքի դեմ պայքարելու համար ստեղծվել էր «13-ի ակումբ»։

Հայերեն

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր