Արտուրո Վիդալը հայտարարել է Չիլիի հավաքականից հեռանալու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է այն բանից հետո, երբ իր ազգային թիմը դուրս չի եկել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Չիլիացիները որակավորման փուլն ավարտել են 6-րդ տեղում:
«Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար: Այս բոլոր տարիների ընթացքում յուրաքանչյուր խաղի մենք անմնացորդ նվիրվել ենք: Հոգումս տխրություն է, բայց միևնույն ժամանակ հպարտանում եմ այս խաղացողներով ու մարզիչներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ինստագրամի» իր էջում գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:
Արտուրո Վիդալը Չիլիի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականի փետրվարից: Նա մասնակցել է 95 խաղի ու դարձել 23 գոլի հեղինակ: