Սպորտ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը վճռորոշ խաղից առաջ պաշտոնանկ է արվել

1 րոպեի ընթերցում

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը վճռորոշ խաղից առաջ պաշտոնանկ է արվել
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Անտե Չաչիչի հեռանալու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տվյալ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին սեփական հարկի տակ Ֆինլանդիայի ընտրանու հետ 1:1 հաշվով ավարտված խաղից հետո, ինչը հարցականի տակ է դրել Խորվաթիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հարցը:

Խորվաթիայի ընտրանու նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 50-ամյա Զլատկո Դալիչը, որի նախորդ աշխատավայրը եղել է էմիրաթական «Այլ Այն»-ը:

Հոկտեմբերի 9-ին խորվաթներն ընտրական փուլի վճռորոշ խաղում Կիևում հանդիպելու են Ուկրաինայի հավաքականին:

I խմբի մրցաշարային աղյուսակում Խարվաթիայի ընտրանին ուկրաինացիների հետ նույնքան միավորներով կիսում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Իսլանդիային զիջելով երկու միավորով:

Չաչիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորել է 2015 թվականի սեպտեմբերին և Եվրո-2016-ում հասել մինչ 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ խորվաթները զիջել են Պորտուգալիայի ընտրանուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում