Սպորտ

Ֆուտբոլի հավաքականն արդեն Աստանայում է

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի հավաքականն արդեն Աստանայում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն արդեն Աստանայում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 13:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Մեր թիմը հանգրվանել է Աստանայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում: Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00)՝«Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում,կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին)՝«Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում