Տարածաշրջանային

Թուրքիայի վարչապետը կայցելի Իրաք

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի վարչապետը կայցելի Իրաք

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ ալ-Ալևին հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մոտ ապագայում հնարավոր է այցելի Բաղդադ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Haberler-ը:

Դեսպանը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները նախ և առաջ պետք է կարգավորեն Բաշիքայի հարցը: «Վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարճ ժամանակահատվածում այցելելու է Բաղդադ: Ցանկացած տեսակի գործողությունների համար նախ անհրաժեշտ է լուծել Բաշիքայի հարցը»,- հայտնել է նա:

Թուրքիան 2015 թվականից շուրջ 150-հոգանոցգումարտակ է մտցրել Իրաքի հյուսիս՝ Բաշիքա բնակավայր՝ առանց պաշտոնական Իրաքի հավանության:Պաշտոնական Բաղդադը բազմիցս պահանջել է Իրաքի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը, սակայն թուրքական կողմը իր զորքերի տեղակայումը շարունակում է հիմնավորել այդ տարածքից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում