Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ:

«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգևը և իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու և կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում