Ինձ համար պատիվ է Մխիթարյանի դեմ խաղալը. Կուբա Բլաշիկովսկի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի և «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Կուբա Բլաշիկովսկին մեծ պատիվ է համարում Հենրիխ Մխիթարյանի դեմ մրցելը:

«Ծանրաբեռնվածությունն ինձ չի խանգարում, հավելյալ խաղերն ինձ օգնում են: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մխիթարյան: Նա իր խելացիության, աշխատասիրության շնորհիվ հասել է մեծ բարձունքների և խաղում է աշխարհի լավագույն թիմերից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես հիշում եմ Հայաստանի դեմ հին խաղը: Ամեն դեպքում մենք վաղը դուրս ենք գալու խաղադաշտ, որ հաղթենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բլաշիկովսկին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայերեն English

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ