Չեխիայում հաջողության հասած հայ գործարարը նպատակ ունի արտադրանքն արտահանել նաև Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում արտադրվող հայկական քաղցրավենիքը աշխարհի 42 երկրների, այդ թվում նաև Թուրքիային ծանոթացնում է հայկական խոհանոցին: Հայ-չեխական համաժողովի շրջանակում Հայաստան այցելած ընկերության հիմնադրի խոսքով՝ քննարկվում է արտադրանքը նաև Հայաստան արտահանելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց հիմնադիր Գևորգ Ավետիսյանը:

«Մառլենկա»-ն թխվածքներ արտադրող եզակի ընկերություններից է Չեխիայում, որ ստացել է չեխական սուպեր բրենդ կոչումը: Չեխական պետությունից ևս ստանում ենք ներդրումներ: Արտահանում ենք իրականացնում աշխարհի 42 երկիր՝ Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Սաուդյան Արաբիա և շատ այլ երկրներ: Ուրախ կլինեմ իմ երկրում ևս տեսնելու արտադրանքը: Չեխական պատվիրակության հետ Հայաստան եմ եկել մի քանի հայկական կազմակերպությունների հրավերով: Ներկայում սկսում ենք բանակցություններ թխվածքները Հայաստան ևս արտահանելու ուղղությամբ»,-ասաց հայ գործարարն ու հավելեց, որ հավանական է նաև, որ հետագայում այն Հայաստանից արտահանվի Ռուսաստան: Չեխիայում բոլորը գիտեն, որ այն հին հայկական, ընտանեկան բաղադրատոմսով պատրաստված թխվածք է:

Հայկական խոհանոցի մասին չեխերը նախկինում շատ բան չգիտեին, լսել էին միայն հայկական կոնյակի մասին: «Այժմ տեղացիներն այն ընդունում են որպես հայ-չեխական բարեկամության խորհրդանիշ: Հաճախորդները հաճախ են գալիս ընկերություն, ծանոթանում, տեղեկանում, որ արտադրանքը հայկական է: Ներկայում այն Չեխիայի ամենահայտնի ընկերություններից է»,,-ասաց հիմնադիրն ու հավելեց, որ ընկերությունը նպաստում է, որ հայկական արտադրանքը ճանաչելի դառնա աշխարհում:

Քաղցրավենիքների տուփն անգամ հայկական շունչ է հաղորդում: Պատկերված է Խոր Վիրապը՝ Արարատ լեռան տեսարանով: «Արդեն 5-րդ տարին է նույն պատկերով արտահանում ենք նաև Թուրքիա»,-նշեց Ավետիսյանը:

Ընկերությունն ամեն տարի արձանագրում է 20-21 տոկոս աճ:

Հայերեն English

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը