Աշխարհի առաջնության ընթացքում ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը կտեղակայվի Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կայացած նիստի ընթացքում հայտարարել է, որ առաջնության ժամանակ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը գտնվելու է Մոսկվայում՝ «Ուկրաինա» հյուրանոցում (ժամանակակից պաշտոնական անունը՝ «Ռեդիսոն Ռոյալ, Մոսկվա»): «ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը կլինի Մոսկվայում՝ «Ուկրաինա» հյուրանոցում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով championat.com-ը, ասել է Սորոկինը:
Ռուսաստանում Աշխարհի 2018 թվականի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ 11 քաղաքի 12 մարզադաշտում:
Կարդացեք հոդվածը` Русский