Արցախի պաշտպանության բանակում ամփոփել են եռամսյակի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի միավորումներից մեկում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել 2017թ. 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության մեկնարկին միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձել է կատարել հաշվետու ժամանակահատվածում իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքներին: Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հանգամանալից զեկույցներ են ներկայացրել նաև միավորման հրամանատարի տեղակալները, ովքեր, անդրադառնալով զորամասերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքներին, խոսել են զինվորական կարգապահության և զորքերի բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական, թիկունքային և ինժեներական ապահովման հարցերից: Զեկույցների ամփոփմամբ հանդես է եկել միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, ով ամբողջացնելով հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացված գործընթացների համալիրը, նշել է, որ չնայած տեղ գտած որոշակի թերացումներին, միավորման ենթակա զորամասերն ու ստորաբաժանումներն իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարել ու կատարում են լիարժեքորեն, ինչին նպաստում են նաև ներդրված նորագույն տեխնիկական միջոցները:

Բանակի հրամանատարը, գնահատելով անցնող եռամսյակում միավորման կողմից իրականացված աշխատանքները, առանձին հանձնարարականներ է տվել զորամասերի մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ և իր գոհունակությունը հայտնել բոլոր այն զինծառայողներին, ովքեր իրենց դրսևորել են լավագույն կողմերով՝ հորդորելով այսուհետ ևս ծառայությունը շարունակել նույն ոգով ու եռանդով:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով