Միջազգային

Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները

1 րոպեի ընթերցում

Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Movehub տրանսպորտային ընկերության հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակել Է 34travel-ը:

Նշվում Է, որ հոնկոնգցիները միջին հաշվով տարեկան կատարում են 11,4 ուղեւորություն: Յուրաքանչյուր ճամփորդության վրա նրանք ծախսում են մոտավորապես 3 հազար դոլար: Վարկանիշի երկրորդ տեղը բաժին Է ընկել Լյուքսեմբուրգի բնակիչներին, որոնք շրջագայությունների են մեկնում տարեկան միջին հաշվով 2,56 անգամ: Դրանցից յուրաքանչյուրի վրա նրանք ծախսում են վեց հազար դոլար:

Երրորդ հորիզոնականում հայտնվել են Հունգարիայի ճանապարհորդները (տարեկան 1,62 ճամփորդություն, ուղեւորության համար՝ 250 դոլար): Առաջատարների թվում տեղ են գտել նաեւ Շվեդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Դանիան եւ Ալբանիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում