Արցախում նշում են Եվրոպայի ժառանգության օրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին նախաձեռնել է «Ժառանգությունը և բնությունը. հնարավորությունների բնատեսարան» խորագրով ավելի քան երեք տասնյակ ակցիաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից, անցած երկու օրերի ընթացքում Արցախում կազմակերպվել են օրվա թեմային համահունչ դասընթացներ և ֆիլմերի ցուցադրություններ, բաց դռների օրեր, այցելություններ բնական և պատմամշակութային հուշարձանների տարածքներ, հանդիպում-քննարկումներ:

Միջոցառումները հիմնականում կայացել են համայնքների բնական վայրերում, պետական արգելոցներում, բնական և պատմական հուշարձանների տարածքներում: Տիգրանակերտի արգելոցում ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ընդգծել է մշակութային ժառանգության վայրերի հասանելիության կարևորությունը և համոզմունք հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության վերաբերյալ:

Եվրոպական ժառանգության օրերը նշվում են 1985 թվականից` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճարտարապետական ժառանգության համար պատասխանատու նախարարների համաժողովի որոշմամբ: Ակցիային միացել են ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախը: Նշենք, որ Արցախի Հանրապետությունը միացել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին և հնագիտական ժառանգության պահպանության մասին կոնվենցիաներին 2015 թվականին:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով