Սպորտ

Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի աշխարհի նորընծա կրկնակի գավաթակիրը սեպտեմբերի 30-ին ամուսնանում է երկար տարիների իր ընկերուհի Արիանա Կաոիլիի հետ: Պսակադրության արարողությունն անցկացվում է Սաղմոսավանքում:

Ընդամենը օրեր առաջ hայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: ԵզրափակիչումԱրոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետոշախմատիստներն ունեին 2-ական միավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատիառաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդպարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկինդարձավ աշխարհի գավաթակիր: Նա առաջին շախմատիստն է, ով շահում է Աշխարհի գավաթըերկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցումէին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհիգավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատայինօլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում