Մոուրինյոն դատարանի առջև կկանգնի նոյեմբերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կկանգնի դատարանի առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ն: Մոուրինյոն նոյեմբերի 3-ին պետք է ներկայանա Մադրիդ դատարան, որտեղ կքննվի հարկերից խուսափելու հարցը, երբ նա մարզում էր «Ռեալ»-ին:
Մոուրինյոն մեղադրվում է 3,3 միլիոն եվրոն Իսպանիայի հարկայի ծառայությունից թաքցնելու մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский