Թոմաս Տուխելը կարող է դառնալ «Բավարիա»-ի նոր մարզիչը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի հաջորդ գլխավոր մարզիկը կարող է դառնալ Թոմաս Տուխելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Պարբերականի պնդմամբ՝ Տուխելը մեկնել է Մյունխեն, որտեղ պայմանագիր կկնքի ակումբի հետ` մարզելով «Բավարիա»-ին:
Նախօրեին «Բավարիա»-ն պաշտոնանկ էր արել Անչելոտիին` Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ից կրած խոշոր հաշվով պարտության պատճառով:
Կարդացեք հոդվածը` Русский