Սպորտ

Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի արդյունքներով շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բացի Ռոնալդուից Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը, պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Վենսան Աբուբաքարը և անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:

Քվեարկության արդյունքներով պորտուգալացի հարձակվողն առաջ է անցել բոլոր մրցակիցներից: Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Այդ խաղում Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում