Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում էին ինձ. Լևոն Արոնյան 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության հաղթանակը նվիրում է նրանց, ովքեր դժվարին պահին աջակցել և եղել են իր կողքին:

«Ես շատ անգամ եմ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկություններին: Լարվածությունն այնքան մեծ չէր, ինչպես առաջին կամ երկրորդ անգամ էր: Այս անգամ գիտեի, որ ես ուրիշ հնարավորություն չէի ունենա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար: Այդ ժամանակ էլ մեկ-երկու տարի կորցնում ես: Շախմատիստի համար հնարավորությունները պակասում են այդ ժամանակ: Ինձ համար լարված մրցաշար ստացվեց: Հպարտ եմ, որ մեծ հաղթանակ տոնեցի: Լագրավի հետ հանդիպումը բարդ էր: Հուզմունքս ավելացավ, երբ Լագրավի հետ արագ շախմատում վատ խաղացի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արոնյանը:

Աշխարհի նորընծա գավաթակիրը իր համար մեծ հպարտություն է համարում իր և շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի միջև համեմատությունը: «Միշտ ճանապարհներ եմ փնտրել նմանվելու Տիգրան Պետրոսյանին, բայց դեռ չի ստացվում, քանի որ նա շատ հանճարեղ շախմատիստ է: Ես ավելի տաքարյուն եմ, քան Պետրոսյանն էր»:

Լևոնը նախօրեին, երբ նվաճեց աշխարհի գավաթը Թբիլիսում, այցելել է Տիգրան Պետրոսյանի բակ, որտեղ շրջել և դիտել է աշխարհի չեմպիոն Պետրոսյանի տունը: «Ինձ միշտ հետաքրքիր է տեսնել, թե որտեղ են ապրել մեր շախմատիստները»,-ասաց Արոնյանը:

Հայ գրոսմայստերը կարևորեց նաև թիմի դերը, որն իր հետ Թբիլիսում է եղել: «Եթե թիմս, ընտանիքս, Արիաննան ինձ այդքան չաջակցեին, ես չէի հասնի այս հաջողությանը: Երբ վատ տարի է լինում, այդ ժամանակ նոր հասկանում ես, թե ովքեր են մոտիկներդ, հարազատ մարդիկ: Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում էին ինձ»,-շեշտեց Արոնյանը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա առաջին շախմատիստն է, ով շահում է Աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն