Տնտեսություն

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում: «Մենք բոլոր հարաբերական ցուցանիշները հաշվարկելիս ներկայացրել ենք, որ Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր»,- այդ մասին Արամյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:Նրա խոսքով, 2017 թվականին ընդհանուր պետական պարտքը՝ ներառյալ նաև Կենտրոնական բանկինը, կլինի շուրջ 6 միլիարդ 700 միլիոն դոլարի չափ:

«Դեֆոլտ ունենալու համար պետք է նախ խնդիրներ ունենանք լիկվիդայնության հետ, այսինքն` մեր գրպանի կանխիկը չբավարարի մեր ընթացիկ պարտավորություններն իրականացնելու համար: Իսկ մեր ընթացիկ պարտավորությունները գնահատելու համար պետք է տեսնենք, թե մեր պարտքի միջին տարողությունն ինչքան է: Ներքին պարտքի մասով դա 8 տարուց ավելի է, իսկ մեր միջնաժամկետ թիրախներն այնպիսին են, որ կարող ենք առաջիկա 3-4 տարիներին պահել այդ 8 տարվա ցուցանիշը: Արտաքին պարտքի համար այդ ցուցանիշն ավելի մեծ է՝ 17-18 տարի է: Հետևաբար դեֆոլտի վտանգ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆինանսների նախարարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում