Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը սեկվեստր հայտարարելու հարց չի քննարկում 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը սեկվեստր հայտարարելու հարց չի քննարկում 

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող նման լուրերին: «Նման բան ընդհանրապես չկա, ունենք հստակ գաղափարախոսություն, որ ամրագրենք պահպանողական քաղաքականություն 2017-ի և 2018-ի պետական բյուջեի նախագծերում: Նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ընդ որում հատկանշանական է, որ աճող պարտքի պարագայում միջազգային վարկանիշավորող կազմակերպությունները պահպանել են մեր ռեյտինգը և բարձր գնահատել 2017-ի հարկաբյուջետային քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծախսերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում