Հայաստանը միջնաժամկետ ծրագրում նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ ծախսերով նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի նախատեսում և պլանավորում է ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեր պարտքի կառավարման կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ մենք պարտք վերցնելը կամաց-կամաց արտաքինից տեղափոխենք ներքին շուկա, որովհետև եթե դու ունակ ես թողարկել ներքին պարտք ներքին արժույթով, դու արտարժույթի վայրիվերումներից կախված չես, այդ գումարները շրջանառվում են ներքին տնտեսությունում: Աշխարհում որևէ պարտքային ճգնաժամ ունեցող երկիր չեք գտնի, որ այդ վիճակում հայտնվել էներքին պարտքի հետևանքով: Դրա համար, եթե երկրները կարողանում են շեշտադրում կատարել ներքին պարտքի վրա, անմիջապես գնում են այդ քայլին: Մենք էլ ցանկանում ենք մեր միջնաժամկետ ծրագրերով ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Վարդան Արամյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ միջազգային կապիտալի շուկայում հայկական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և ՀՀ կառավարությունը շատ հաճախ է պարտքի շուկայում հայտնվելու նոր առաջարկներ ստանում: «Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ նվազում է եկամտաբերությունը, ուստի ավելացել է մեր թղթերի նկատմամբ գրավչությունը»,- պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը եվրոպարտատոմսերի երկու թողարկում է իրականացրել, մեկը՝ 2013թ. սեպտեմբերի 10-ին, մյուսը 2015թ. մարտի վերջին, որոնցից առաջինը եղել է 7 տարով, երկրորդը՝ 10 տարով: «Առաջինը, երբ մենք թողարկեցինք, սկզբնական թողարկման ժամանակ 6.25 տոկոս էր եկամտաբերությունը, այսօր շուկայում եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ցածր է»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է 10 տարի ժամկետով թողարկված եվրոպարտատոմսերին, որը ՀՀ-ն թողարկել է 7.25 տոկոսով, այսօր ևս այդ նույն արժեթղթերի համար եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ