Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են:

Այսօր մենք կիսում ենք մեր հրեա հայրենակիցների ուրախությունն ու տոնական բարձր տրամադրությունը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում