Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում այն միջնորդների համար լուրջ եւ վստահելի գործընկեր չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով՝ եթե բանակցություններն արգելակվում են, ապա միայն Ադրբեջանի պատճառով:

«Բոլոր բանակցություններում էլ նկատվում է միջնորդների համահունչությունը հայկական եւ սուր հակասությունն ադրբեջանական կողմի հետ:Հենց վերջին օրինակը՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունների չեղարկումը, մի բան ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն չի իրականացնում ստանձնած պարտավորությունները, այլեւ արգելակում է դրանց ընթացքը: Կարծում եմ՝ միջնորդները եւս դա գիտակցում են, այսինքն՝ հակառակ նրան, որ համակողմանի պատասխանատվությունների մասին են խոսում, այսինքն՝ նրանց հռետորաբանությունն այդ ուղղությամբ է, այնուամենայնիվ գիտակցում են, թե ով է հարձակողական կողմը, ով սկսեց ապրիլյան պատերազմը, ով է աշխատում դիպուկահարներով, ով է անվերջ դիվերսիոն փորձեր անում»,- ասաց Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ թեպետ բանակցային ընդհանուր միջնորդական առաքելությունը միգուցե որոշ օրինաչափություններ ունի, այսինքն՝ այն, որ դեկլարատիվ հարթության վրա իրերը չի նշում իրենց անուններով եւ պատասխանատուներին մատնացույց չի անում, այնուամենայնիվ նույնիսկ դրանով հանդերձ երբեմն արդեն հասցեական հայտարարություններ է անում:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին