Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները: Լևոն Արոնյանը դասական առաջին պարտիայում խաղում էր սպիտակներով: Պարտիայի 32-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:
ՀամաձայնՖԻԴԵ-իկանոնադրության`աշխարհիգավաթի խաղարկությունում 1-ինև 2-րդհորիզոնականներըզբաղեցրածշախմատիստներնիրավունքկստանանմասնակցելու
հավակնորդներիմրցաշարին:Ընդհանուրմրցանակայինֆոնդըկազմում 1 600 000ԱՄՆդոլար: