Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. պաշտոնական Անկարան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը երկամյա պաշտոնավարման ընթացքում 17-րդ անգամ սեպտեմբերի 18-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը հաստատել է դեսպանի կանչվելու լուրը՝ չհայտնելով, թե որն է դրա պատճառը:

Գերմանական Der Spiegel պարբերականի տեղեկություններով՝ դեսպանի ԱԳՆ կանչվելու պատճառը Բունդեսթագում 2016 թվականին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն է:

Ուշագրավ է, որ սեպտեմբերի 17-ին ևս դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Այս անգամ պատճառը Քյոլնում կազմակերպված 25-րդ քրդական փառատոնն էր, որի ժամանակ մասնակիցները պահանջել էին ազատ արձակել Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:

Վերոնշյալ միջոցառման կապակցությամբ Թուրքիան նաև հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին՝ մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին