Սպորտ

Լևոն Արոնյանի կիսաեզրափակիչ դուրս գալն անսպասելի չէր

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի կիսաեզրափակիչ դուրս գալն անսպասելի չէր

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանի և Հրանտ Մելքումյանի կարծիքով, աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանի նման արդյունքն անսպասելի չէ:

«Ինձ համար անսպասելի չէ Լևոնի այս հաջողությունը, այս պահի դրությամբ նա աշխարհում երկրորդն է: Իմ կարծիքով, թե Լևոնը, թե Լագրավը այս պահին աշխարհում լավագույններն են, քանի որ Մագնուս Կարլսենը դուրս է մնացել հետագա պայքարից: Այս կիսաեզրափակիչը վաղաժամ եզրափակիչ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:

Հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ևս անակնկալ չի համար Արոնյանը նմանատիպ հաջող խաղը: «Լևոնը վերջերս շատ վստահ խաղ է ցուցադրում, և դա մեզ համար անսպասելի չէ: Սակայն գլխավորը դեռ առջևում է: Լագրավի համար տարին հաջող է, քանի որ հաղթեց իր առաջին սուպերմրցաշարում: Նա ևս բարձր մակարդակի վրա է»,-շեշտեց Մելքումյանը:

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում