ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով անդրանիկ այցով Արցախում գտնվող կոնգրեսականին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան հարբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Աժ նախագահն ընդգծել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակության նշանակությունը երկրում մի շարք հարցերի լուծման համար և շեշտել վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսում Դեյվիդ Վալադաոյի հեղինակած առաջարկի կարևորությունը՝ 2018 թվականին աջակցել Արցախում ականազերծման աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Վալադաոն նշել է, որ իր առաջին այցի ընթացքում ցանկություն ունի ավելի մոտիկից ծանոթանալ Արցախին և հնարավորինս խորը հասկանալ տեղի առանձնահատկությունները:

Հյուրի խնդրանքով Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձերին, դրանք կանխելու գործում միջազգային կազմակերպությունների դերին և բանակցային գործընթացի ներկայիս փուլին:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումներն արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծում տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպաստելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, տեղակալ Դավիթ Մելքումյանը, արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով