Արցախի ՄԻՊ գրասենյակը հրապարակելու է Ադրբեջանի կողմից հայատյացության մասին զեկույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մասին ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մարդու իրավունքները, որպես գաղափարախոսություն, որպես երևույթ, ի սկզբանե հանդիսացել են Արցախյան շարժման հենք: Եվ պատահական չէ, որ հենց սկզբնավորման փուլում շարժումը վայելել է միջազգային իրավապաշտպան համայնքի լայն աջակցությունը: Արցախի քաղաքացիների իրավունքները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակվել նրանց քաղաքացիության կամ բնակության վայրի հիմքով, իսկ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ խորհրդային Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման բազմաթիվ դեպքեր կային, իսկ ահա արդար դատաքննության մասին խոսելն անգամ ավելորդ էր: Արցախի ՄԻՊ-ն ամենի հիմքում տեսնում է խտրականություն, ինչն էլ նրա դիտարկմամբ՝ կարմիր թելով հասնում է մինչև մեր օրերը:

«Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը ապրիլյան պատերազմն էր: Որպես նախադրյալ՝մենք դիտարկում ենք հայատյացությունը: Դրա հետևանքներն այսօր դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Հայատյացությունը լրջագույն խնդիր է»,-նշեց Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ շաբաթներ անց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհրապարակի Ադրբեջանի կողմից հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը, որն Ադրբեջանի ռազմական հանցանքների և մարդու իրավունքների մասին է:

«Այն զեկույցում, որը հրապարակեցինք ապրիլյան պատերազմի վերաբերյալ, միայն մեր ընկալած փաստերը չէ, որ պարունակվում էին: Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիթորինգը, որտեղ մատուցվում են նորանոր ապացույցներ»,-նշեց նա:

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական գրավված դիրքերից մեկում ադրբեջանցի զինծառայողները ընդհուպ խոսում էին ցեղասպանության մասին:

«Նրանք երկու անգամ ադրբեջաներենով ասում են՝ «Մենք ձեզ ցեղասպանություն ցույց կտանք: Այսինքն՝ մենք պետք է սա կարողանանք ներկայացնել միջազգային հանրությանը, քանի որ հայատյացությունը ակադեմիական երևույթ չէ, խոսքի ազատության դրսևորում չէ, այլ ցեղասպանության մոտիվացիա է»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով