Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է. Արամ Ա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվությունը պետք է կյանքի կոչվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Սա է մեր ազգը իր հայրենիքով և սփյուռքով դեպի պայծառ ապագա առաջնորդող միակ ապահով ճանապարհը: Այս գիտակցությամբ հարկավոր է համազգային մտածողության մշակույթ ստեղծել, հավաքական ուժերով ծրագրել և գործել: Այս տեսլականով հարկավոր է բացել նոր հորիզոններ ու քաջորեն դիմագրավել մեզ շրջապատող մարտահրավերներն ու տագնապները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Ա կաթողիկոսը:

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը: «Մեր ազգային գաղափարախոսության հենքն ու նպատակն ունենալով ամբողջական Հայաստանի տեսլականը՝ հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջը պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,- ասաց նա:

Արամ Ա կաթողիկոսը նկատեց, որ շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած: Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, ինչն առաջին հերթին պահանջում է հայ ժողովրդի ամուր կապվածությունն իր հողին: «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից: Հետևաբար անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը»,- ասաց նա:

Հայերեն Русский

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres