Տարածաշրջանային

Թուրքիայի «Սպիտակ աղավնին». Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան

5 րոպեի ընթերցում

Թուրքիայի «Սպիտակ աղավնին». Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ»,- այսպես էր իրեն բնորոշում մեծ Հայը, ով իր ողջ կյանքն ու գործունեությունն ուղղեց Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական վերքերը սպիացնելուն և երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելուն: Այսօր մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար: Դինքի մահվանից անցել է արդեն 10 տարի, ու թեպետ նրա երազանքները մնում են դեռ չիրականացված, սակայն նրա կյանքն ու մահը ճանապարհ բացեցին Թուրքիայում նոր հարցեր տալու և պատասխաններ փնտրելու համար:

Հայ-թուրքականհարաբերություններիկարգավորմանջատագովը

Իր կենդանության օրոք Դինքը վստահ էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատումը ժամանակի հրամայականն է, և այն պետք է պարտադրվի: Այս մասին նա ասում էր. «Որքան էլ երկու կողմերում ազգայնականները խուսափեն «հայ» և «թուրք» բառերը միասին կիրառելուց, մեկ է, ճակատագիրն այս երկու ժողովրդին նույն աշխարհագրական գոտում, կողք կողքի ապրելու է դատապարտել. այլընտրանք չկա»: Նա վստահ էր, որ երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա խնդիրները չպետք է լուծվեն որևէ երրորդ պետության միջամտությամբ: Հայոց ցեղասպանության հարցը տարբեր պետությունների խորհրդարաններում և կառավարություններում քննարկելու փաստի առնչությամբ նա այսպես էր դատում. «Մեր իրականությունը միայն մյուսների ընդունելո՞վ է իրականություն դառնալու: Արդյո՞ք մեր ներաշխարհը կհանդարտվի, եթե մեր իրականությունը շարունակի թեմա մնալ տեղի ունեցած ողբերգության ականատես պետությունների ընդունելու արդարամտության կամ չընդունելու անարդարության միջև: Նրանց ժանգոտված խի՞ղճն է կարողանալու մաքրել մեր սրտերը: Թող մեր իրականությունը մեզ մնա, նրանց ժանգոտված խիղճն էլ՝ նրանց»: Նրա համոզմամբ՝ միայն երկխոսությունը կարող էր նպաստել կողմերում շփմանն ու սառույցի հալմանը, ընդ որում, շփումները պետք է լինեն ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլ նաև պետք էր զարկ տրվեր ժողովրդական դիվանագիտությանը:

Պատմությունըոչթելուծել,այլհասկանալ

Հրանտը կարծում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը պատմական քննարկումներն են: Նա վստահ էր, որ Թուրքիայում պատմությունը հասկանալու համար ժամանակ և ջանք է հարկավոր, քանի որ գիտակցման և վերափոխման գործընթացը մեկ օրում լինել չի կարող: «Այսօր Թուրքիայի առջև դրված խնդիրը ո՛չ «ժխտումն» է, ո՛չ էլ «ընդունումը»: Նրա հիմնական խնդիրը «գիտակցելն» է: Էականն այն է, որ թուրք հասարակությունը հասնի պատմական իրողության գիտակցմանը: Սա հնարավոր է միայն Թուրքիայում ընթացող ժողովրդավարական պայքարի զարգացմամբ»,- ասում էր Դինքը, ով կարծում էր, որ տասնյակ տարիներ ապատեղեկատվական տարափի ներքո գտնվող թուրք ժողովուրդն այս հարցում լուրջ վերականգնման կարիք ունի:

Թուրքիայիսպիտակաղավնին

Ապրելով Թուրքիայում՝ Դինքն իրեն երբեք օտար չհամարեց: Լինելով իսկական քաղաքացի՝ նա մինչև վերջ պայքարեց ավելի առաջադեմ և ժողովրդավար Թուրքիա տեսնելու համար: Երբ ազգայնական շրջանակների կողմից իր հասցեին հնչեցվող սպառնալիքների ժամանակ շատերը հորդորում էին նրան հեռանալ Թուրքիայից և գալ հայրենիք՝ Հայաստան, Դինքը վրդովմունքով էր պատասխանում՝ ասելով, որ հենց ինքն է գտնվում իրական հայրենիքում: «Սա իմ երկիրն է»,- մշտապես ասում էր նա՝ հավելելով. «Այո՛, մենք՝ հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են: Սակայն մի անհանգստացեք, ոչ թե այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»:

Ու ապրեց Դինքն աղավնու անմեղությամբ և ազնիվ հավատով, որ այդ երկրում աղավնիներին չեն սպանում… Ու զոհվեց Դինքը թուրք դավադրի ձեռքով, ով անգամ քաջություն չունեցավ նայել իր զոհի աչքերի մեջ և թիկունքից երեք կրակոց արձակելուց առաջ միայն բղավեց՝ «գյավուր»՝ հիմք տալով մտածելու, որ սպանությունն իրականացվեց թուրքական դարավոր թշնամանքի հողի վրա՝ դասելով Թուրքիայի «Սպիտակ աղավնուն»՝ Հրանտ Դինքին Հայոց ցեղասպանության նահատակների շարքին:

ԱրաքսԿասյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում