«Շատ եմ կարոտում հավաքականը». Գևորգ Ղազարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ»,-ասել է Ղազարյանը:

Հայ կիսապաշտպանը անդրադարձել է նաև ազգային թիմի վերջին խաղին. «Դիտել եմ հավաքականի հանդիպումները և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը»,-ասել է հավաքականի անդամը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում, որտեղ նաև Հայաստանի ազգային թիմն է, առաջատարը 19 միավորով Լեհաստանն է: 16-ական միավոր ունեն Դանիան և Չեռնոգորիան: 9 միավոր ունի Ռումինիան: Հայաստանի հավաքականը մնաց նույն 6 միավորով: Իսկ հետնապահը 2 միավորով Ղազախստանի թիմն է: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկանցի հոկտեմբերի 5-ին՝ տանը հյուրընկալելով Լեհաստանին: Նույն օրը Դանիան կխաղա Չեռնոգորիայի հետ, որը կարևորագույն խաղ է երկու թիմերի համար, որոնց նպատակը խմբում երկրորդ տեղը գրավելն է: Իսկ Ռումինիան կխաղա Ղազախստանի դեմ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում