Տնտեսություն

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին

1 րոպեի ընթերցում

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՎԶԵԲ-ում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արամյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, գնումների ոլորտի բարեփոխումներին և պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված աջակցությունը:

Նախարարը նաև առաջարկել է Ֆ. Վիկերսին քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասով ՎԶԵԲ-ի աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակական ջանքեր գործադրել՝ գործընկերության զարգացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում