Սպորտ

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկրորդն է 7-րդ խմբում

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկրորդն է 7-րդ խմբում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկրորդն է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ21 տարեկանների թիմը 3 խաղից հետո ունի 4 միավոր և երկրորդ տեղում է: Նույնքան միավորով առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, որը միայն երկու հանդիպում է անցկացրել:

3-ական միավորով 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերն են զբաղեցնում Սերբիայի, Ավստրիայի և Մակեդոնիայի թիմերը, որոնք միայն մեկ խաղ են խաղացել: 4 խաղից ոչ մի միավոր չունի Ջիբրալթարի թիմը:

Հայաստանի Մ21 տարեկանների ազգային թիմը հաջորդ հանդիպումը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում կանցկացնի հոկտեմբերի 2-ին տանը Ջիբրալթարի հետ, որին հյուրընկալվելիս հաղթել է 0:3 հաշվով:

Լուսանկարը` ՀՖՖ-ի
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում