Միջազգային

Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Հյուսիային Կորեայի շուրջ իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Հյուսիային Կորեայի շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կիորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռամիջուկային փորձարկումների ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Հարավարևելյան Ասիայում ռազմական լարվածության բորբոքմանը դեմ է հանդես եկել։ Նա նշել է, որ հարցը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պետք է լուծում ստանա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հույզերին չտրվելու և զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել։

ԿԺԴՀ-ի քայլերը դատապարտող ամերիկյան բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում բարձրացնելու Թիլերսոնի առաջարկների վերաբերյալ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել։ Իսկ միջազգային հանրության արձագանքում պետք է բացակայի խնդրի ռազմական լուծման գաղափարը։ Լավրովը կարծիք է հայտնել, որ հարցին հանգուցալուծում տալու նպատակով կարելի է օգտվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծառայություններից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում