Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նշելով, որ այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևավորման 15 տարին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս տարեդարձները լավ առիթ են անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ուղենշելու զարգացման հետագա ընթացքը:

Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարի Երևանում ընդունված՝ մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և զեկուցել վերջին շրջանում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների և կայացած միջոցառումների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Հայերեն English Русский

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա