Սպորտ

Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի. Մոուրինյո

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի. Մոուրինյո

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ ինքը և Հենրիխ Մխիթարյանը սկսել են լավ հասկանալ միմյանց:

«Նա սկսել է հասկանալ ինձ, ես նրան: Նախորդ մրցաշրջանի սկզբին, եթե նա կարողանար առավել լավ հասկանալ ինձ, ապա մենք լավ կսկսեինք: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին, սովորում ենք միմյանցից, նա ինձ ավելի լավ գիտի, ես նրան: Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոնի խոսքերը մեջբերում է Յունայթեդի կայքը:

Անգլիական Պրեմիեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի երկու հաղթանակ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում