Տարածաշրջանային

Բորժոմի անտառում շուրջ 100 հեկտար տարածք Է այրվել

1 րոպեի ընթերցում

Բորժոմի անտառում շուրջ 100 հեկտար տարածք Է այրվել
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի անտառում այրվել Է մոտավորապես 100 հեկտար տարածք: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն՝ հանդես գալով Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրդեհը Դաբա գյուղից ոչ հեռու ընկած անտառում բռնկվել Է օգոստոսի 20-ին:

«Շատ դժվար Է ասել, թե որքան Է այրվել, բայց, մեր հաշվարկներով՝ մոտավորապես 100 հեկտար: Սակայն ստեղծված իրադրությունը լավատեսության հիմք Է տալիս : Վերջին օրերի ընթացքում ժամը 15:00-ից մինչեւ 18:00-ը քամին ուժեղանում Էր եւ բորբոքում կրակը, բայց եթե պահպանվի այն վիճակը, որը մենք ունենք այսօրվա դրությամբ, կարծում եմ՝ հրդեհը մինչեւ վաղը կմեկուսացվի»,-ասել Է Ալավիձեն:

Նրա խոսքով՝ կրակի դեմ պայքարին մասնակցում են մինչեւ 1,5 հազար մարդ, 60 միավոր տեխնիկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում