Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: