Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը շնորհակալություն Է հայտնել Հայաստանին հրդեհաշիջմանն աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը շնորհակալություն Է հայտնել Հայաստանին հրդեհաշիջմանն աջակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը գտնվում Է տարերային աղետի գոտում, շնորհակալություն Է հայտնել «Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Բելառուսին այն ակտիվ օգնության համար, որը նրանք Վրաստանին ցուցաբերում են Բորժոմի կիրճում խոշոր հրդեհի վերացման գործում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես օգոստոսի 24-ին վարչապետը հայտարարել Է լրագրողներին, Թբիլիսին ողջունում Է ՌԴ-ի դիրքորոշումը, որը պատրաստակամություն Է հայտնել օգնել Բորժոմի կիրճում հրդեհի վերացմանը: Նա նշել Է, որ «Ռուսաստանը նույնպես օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն Է հայտնել»: «Այն պայմաններում, երբ մենք շատ բարդ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, այս հրդեհի վերացման գործում օգնություն ցուցաբերելու նման առաջարկությունը ողջունելի Է»,-ասել Է վարչապետը:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ «վերջին օրերին Վրաստանը հրդեհաշիջման գործում օգնության առաջարկություններ Է ստացել նաեւ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԳՖՀ-ից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից եւ Իրանից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում