Տարածաշրջանային

Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում է տեղի ունեցել հայազգի Մուրադ Միհրանի հոգեհանգիստը, ով 1974-ին թուրքական բանակի կողմից մասնակցել է ռազմական գործողություններին Կիպրոսում և ճանաչվել «Կիպրոսի հերոս»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մուրադ Միհրանը Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նաթաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:

Մուրադ Միհրանի դագաղը եկեղեցի է բերվել պատվո պահակախմբի զինվորների կողմից, որից հետո հայ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են կատարել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում