Հայաստանը հաստատակամ կերպով գնում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը. Կարեն Կարապետյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելո հարցում: Ինչես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք գնում ենք ստորագրման: Հնարավո՞ր է զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի՝ այս պահին չենք տեսնում: Սակայն դա բանակցային պրոցես է»,- նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հաստատակամությանը, վարչապետը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ գնում է ստորագրման: