Սպորտ

Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Սենթ Լուիսի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սենթ Լուիսում կայացել է կայծակնային մրցաշարի 9-րդ տուրը: Հայ գրոսմայստերը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը ընդհանուր հաշվարկում ունենալով 18,5 միավոր:

Երկրորդ տեղում 16,5 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: 16 միավոր ունի Սերգեյ Կարյակինը:

Կայծակնային մրցաշարի ևս 9 տուր կկայանա օգոստոսի 18-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում