Սպորտ

Տիգրան Բարսեղյանի գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթել «Ֆեներբախչե»-ին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանի գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթել «Ֆեներբախչե»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթանակ տանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ փուլում մակեդոնական «Վարդար»-ը մրցել է թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: «Ֆեներբախչե»-ի կազմում խաղավերջին ինքնագոլ է խփել Թոփալը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում