Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին Ինդոնեզիայի անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: