Արցախի Ազգային ժողովի գրադարանում կայացավ Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում օգոստոսի 16-ին կազմակերպվել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը՝ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում»թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ներկայացնելով դեսպան Շուգարյանին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ կարեւոր է համարում միջազգային քաղաքական իրադրության վերաբերյալ գնահատականներ ու դիտարկումներ լսել մասնագետից, ով երկար տարիներ զբաղվել է ոչ միայն պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ, այլ նաեւ՝ ակադեմիական աշխատանքով:

Խոսելով տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքական հետաքրքրությունների մասին՝ Ռուբեն Շուգարյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկային, ամերիկահայ համայնքի գործունեությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջատար վերլուծական կենտրոնների կանխատեսումներին:

Այնուհետեւ դեսպանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությամբ Թրամփի վարչակարգի ունեցած առաջնահերթություններին, աշխարհաքաղաքական կենտրոնների փոխհարաբերություններին եւ դիվանագիտության ոլորտում փոքր երկրների անելիքներին:

Քննարկմանը մասնակցում էին Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ֆլեթչերի դպրոցի Թավիթյան ծրագրի շրջանավարտներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով