Մատաղիսում բացվեց հյուրանոցային համալիր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում օգոստոսի 8-ին բացվեց հյուրանոցային համալիր: Հյուրանոցային տուն հիմնելու գաղափարի հեղինակը ռուսաստանաբնակ գործարար Արմեն Ղահրամանյանն է, ով իր խոսքում նշեց, որ այն հարմարեցված է տարբեր հնարավորությունների տեր մարդկանց համար: Արմեն Ղահրամանյանն ընդգծեց, որ ցանկությունը մեծ է եղել հայրենի գյուղում բացել հյուրանոցային համալիր, որտեղ կարող են այցելել մարդիկ, ովքեր գալիս են հանգստի: «ՌԴ-ում ես նույնպես զբաղվում են ռեստորանների, հյուրանոցների ծառայությունների աշխատանքով, ուստի որոշեցի Արցախում ևս ներդրում կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց համալիրի հեղինակը:

Նա հավելեց, որ չնայած մեկ տարի առաջ այստեղ պատերազմ էր, սակայն դա չխանգարեց, որպեսզի նոր ծրագիր իրականացվի: «Սա մեր հողն է, ու մենք չպետք է վախենանք որևէ ծրագիր իրագործելուց, քանի որ զինվորը Մատաղիսում կանգնած սահմանն է հսկում, ուստի վտանգի մասին մտածել պետք չէ»,- ավելացրեց Արմեն Ղահրամանյանը: Այս պահին հյուրանոցում կա 5 աշխատակից:

Հյուրանոցային տան հարևանությամբ կա նաև ջրամբար, որտեղ մարդիկ կարող են գալ և հանգստանալ: Համալիրի հեղինակը նշեց, որ նորակառույց շենքում կա երկու քոթեջ (առանձնասենյակ), երեք սենյակ և առանձին հոսթելային սենյակ:

Ջրամբարի հարևանությամբ կառուցված հյուրանոցային համալիրն այցելուներին հնարավորություն է տալիս կազմակերպել ակտիվ հանգիստ: Այստեղ մարդիկ կարող են օգտվել ժամանցի համար նախատեսված ծառայություններից՝ թենիսի, բիլիարդի խաղերից, մոտորանավակի ջրային ծառայությունից:

Հյուրանոցային համալիրի տնօրենը նաև նշեց, որ մատաղիսցիները ևս գոհ են հանգստի գոտուց, քանի որ Արցախի մյուս շրջաններից այցելուներ են գալիս, ու նրանց թիվը օրեցօր ավելանում է: Հանգստի գոտին գործելու է տարվա բոլոր եղանակներին:

Ղահրամանյանը հավելեց, որ ներդրումները Մատաղիսում շարունակվելու են:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով